ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Անձի պաշտամունքն ու քծնանքը դարձել են մտածողություն

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Անձի պաշտամունքն ու քծնանքը դարձել են մտածողություն
07.02.2015 | 18:15

Հայաստանում երբեք չի ձևավորվի քացաքացիական հասարակություն, քանի առկա է աղանդների, ես կասեի «շեֆերի» ու գործ տվող վկաների հասարակությունը: Նույնիսկ կուսակցություններն են աղանդների վերածվել, չկա որևէ գաղափարական հենք, որի վրա հիմնվի ազգայինը, հայրենանպաստը: Անձի պաշտամունքը և քծնանքը դարձել են մտածողություն և ապրելակերպ շատերի համար, անգրագիտությունը՝ քաղաքական և քացաքացիական մտածելակերպ:
Ոմանք հիանում են իրենց սնանկ ու բոբիկ մտքի «արտաթորանքով» ու նույնիսկ, առանց դյուզն ինչ ամոթ զգալու, այդ ապուշություններով «կիսվում» են սոցցանցերի իրենց պատերին՝ հիանալով իրենց տխմարություններով հիացողների անմտությամբ: Սին մարդկանց սնապարծ հասարակություն, չնչին բացառություններով, իհարկե:
Այդ բացառություններն էլ, ցավոք, տարրալուծվում են համատարած գորշության մեջ՝ կորցնելով իրենց վառվռուն գույները:

Դիտվել է՝ 3986

Մեկնաբանություններ